The Guardian. Պաղեստինցիներն ընդդեմ իսրայելցիների ռասայական խտրականության
Աշխարհ
Երեքշաբթի երեկոյան վեց պաղեստինցիներ են ձերբակալվել Երուսաղեմի հյուսիսային մասերում, ովքեր փորձել են նստել քաղաքային ավտոբուս առանց հատուկ թույլտվության։ Ձերբակալվածները ոստիկնանությունում հայտնել են, որ ավտոբուս ցանկացել են մուտք գործել՝ հետևելով աֆրոամերիկացիների 60-ական թվականներին կազմակերպած բողոքի ակցիայի օրինակին, ի նշան հասարակական տրանսպորտից օգտվելու ռասայական և ազգային խտրականության։
Ըստ պաղեստինցիների՝ Երուսաղեմ տանող ավտոբուսները նրանք բազմիցս փորձել են նստել, սակայն վարորդները թույլ չեն տվել նրանց երթևեկել։ Մի անգամ նրանց վերջապես հաջողվել է նստել ավտոբուս, սակայն Հիմզայի անցակետի աշխատակիցները թույլ չեն տվել ճանապարհը շարունակել։ Պաղեստինցի ցուցարարները հայտարարել են, որ Իսրայելում գործում է ապարտեիդի (ռասայական խտրականություն) ռեժիմ, ինչը հատկապես վառ է դրսևորվում հասարակական տրանսպորտում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ