Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադի հետ
Մերձավոր Արևելք
ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանն այսօր կեսօրին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ընթացքում «լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայում վերջին իրադարձությունների հետ կապված՝ մասնավորապես Հուլայի սպանությունների», հաղորդում է Itar-Tass–ը՝ հղում անելով Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզիի հայտարարությանը։
Նա հայտնել է, որ Անանը «Ասադին իր դիրքորոշումը հայտնել է առանց երկիմաստ մտքերի»։ Ըստ նրա՝ դա այն է, որ ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղարի առաջարկած «ճանապարհային քարտեզը» չի կարող իրականացվել առանց հստակ քայլերի, բռնությունների դադարեցման և ձերբակալվածներին բանտերից ազատելու հստակ որոշման։
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տվյալներով՝ ուրբաթ Սիրիայի Հուլա քաղաքի 108 զոհերի թվում 49 երեխա և 34 կին է եղել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)