«Ժողովուրդ». Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա աղջկան սպանե՞լ են
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ապրիլի 18-ին Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են: Թերթի հետ զրույցում դա հաստատել է նրա հայրը՝ Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը:
«Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիևյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա՝ դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետև անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ՝ կախել ծառից: Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը՝ 23 հազար դրամ և 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած՝ ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ», -թերթի հետ զրույցում պատմել է Սլավիկ Սարգսյանը՝ հավելելով որ սպասում է քննիչի և դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջնական պատասխանին:
Հոր բնութագրմամբ՝ Սուսաննան փոքրամարմին, բարակիրան, նուրբ աղջիկ էր, ուներ երեք քույր և մեկ եղբայր: Նրա քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում իրավաբանություն է ուսումնասիրում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ