«Հայկական Ժամանակ». Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի
Հայկական Մամուլ
Այս տարվա ամռանը Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի: Այս մասին երեկ տեղեկացրել է ԼՂՀ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը: Նրա խոսքով, սկզբնական շրջանում օրական մեկ թռիչք կիրականացվի Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ: Ավելի ուշ թռիչքներ կիրականացվեն օրական մի քանի անգամ: Թերթը հիշեցնում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր 2011 թվականի մայիսի 9-ին: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը Երևան-Ստեփանակերտ-Երևան առաջին չվերթի՝ աոաջին ուղևորն է լինելու: Սակայն, օդանավակայանի շահագործումը տեխնիկական պատճառներով քանիցս հետաձգվեց: Ըստ որոշ տեղեկությունների, հետաձգման պատճառը եղել է Ադրբեջանի քաղաքացիական վարչության սպառնալիքը, ըստ որի՝ դեպի Ստեփանակերտ չվերթեր իրականացնող ինքնաթիռները ոչնչացվելու են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ