Վահագն Խաչատրյան. «Հայաստանի գյուղատնտեսությունը գտնվում է նախնադարում»
Տնտեսություն
«Սա պատեհ առիթ է որոշակի գնահատականներ տալ բյուջեյի հետ կապված բարեփոխումների վերաբերյալ։ Ես վերջերս էլի ասուլիս էի տվել և հիմա ևս մեկ անգամ համոզվեցի իմ դիրքորոշման մեջ»,– այսօր կայացած ասուլիսին ասաց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենց ելույթներում թե՛ նախագահը և թե՛ վարչապետն իրենց դիտարկումները տալով՝ հայտարարեցին, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելու են արդյունաբերական նոր ծրագիր՝ ինչը կխթանի արտահանման զարգացմանը։ Վահագն Խաչատրյանը ընդգծեց. «Ես փորձեցի հասկանալ դա և պարզ դարձավ, որ այդ ամենը ցանկությունների ծրագիր է, բայց երբ խորանում ես այդ ծրագրի մեջ հասկանում ես, որ այն անիրականանալի է։ Նմանատիպ ցանկալի ծավալների մեծացումը՝ կոնյակի, դեղագործության և այլնի վերաբերյալ նման է ֆանտաստիկ ծրագրի։ Այսօր, երբ նայում եմ Հայաստանի գյուղատնտեսությանը, հասկանում եմ, որ գյուղատնտեսությունը գտնվում է նախնադարում»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում