«Երկիր». Մանուկ Վարդանյանը դեռ չի անդամակցել նորացված ՕԵԿ-ին
Հայկական Մամուլ
Կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը դեռ չի անդամակցել նորացված ՕԵԿ-ին: Այս մասին նախարարն անձամբ հայտնել է «Երկիր»-ի թղթակցին: Հարցին, թե հնարավո՞ր է՝ առհասարակ չանդամակցի, Վարդանյանն ընդգծել է, որ դեռ նոր անդամագրման կարգը չի նայել, երբ նայի, այն ժամանակ էլ կպատասխանի անդամակցել-չանդամակցելու մասին հարցին:
Երբ թերթը փաստացի նախկին ՕԵԿ-ականին տեղեկացրել է կուսակցությանը անդամագրվելու նոր կարգի մասին, Վարդանյանն, այնուամենայնիվ, ասել է, որ ինքը ծանոթ չէ դրան, կծանոթանա և իր որոշման մասին այս շաբաթ կհայտնի: Երբ թերթի թղթակիցը համառորեն փորձել է հարցի պատասխանը ստանալ, Մանուկ Վարդանյանը թղթակցից հետաքրքվել է. «Իսկ Դուք ինչո՞ւ չեք անդամակցում Կոմունիստական կուսակցությանը...»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ