«Երկիր». Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին հասանելիք աշխատավարձը մնաց չվճարված
Հայկական Մամուլ
Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին հասանելիք աշխատավարձը մնաց չվճարված:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները նվազագույն աշխատավարձի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո։ Սա սահմանում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ չհստակեցնելով, թե քանի օրվա միջակայքում պետք է հատկացվեն այդ գումարները:
Այսօր ԿԸՀ նախագահը 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին է հանձնելու մանդատները: Ստացվում է՝ մանդատները տալիս են, բայց դեռ արդյունքները չեն ամփոփել: Կամ էլ, գուցե, համբերում են, մինչև նախագահական ընտրության արդյունքն էլ ամփոփեն, նոր «բիրիքով» տան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ