«Հրապարակ». Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը մարզպե՞տ
Հայկական Մամուլ
Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո նոր կառավարությունում դժվար թե ԲՀԿ-ական նախարար կամ մարզպետ մնա: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Գեղարքունիքի մարզպետի՝ Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, քանի որ վերջինս ևս ԲՀԿ-ական է: Որոշ տեղեկություններով, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է: Նա օրերս հավաքել է իր աշխատակիցներին և ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին նույնպես շրջանառվում էր այս տեղեկությունը, որ Նվեր Պողոսյանին փոխարինելու են Հայկ Հարությունյանով: Ու եթե այդ ժամանակ դեռևս բավարար հիմքեր չկային ԲՀԿ-ական մարզպետին փոխելու համար, ապա հիմա բոլոր հիմքերն առկա են:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ