«Ժողովուրդ». «Վիվասել» ընկերությունը ներգրավված է եղել նախընտրական գործընթացների՞ն
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախընտրական գործընթացներին լրջորեն ներգրավված է եղել նաև «Վիվասել» ընկերությունը: Թեև այս ընկերությունը մշտապես շղարշ է ստեղծում, թե ապաքաղաքական կառույց է ու որևէ մեկի շահը չի սպասարկում, այնուամենայնիվ ըստ թերթի տեղեկությունների՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Վիվասել»-ում մեծ ժողով է եղել, որի ժամանակ Ռալֆ Յիրիկյանն աշխատակիցներին հրահանգել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: «Վիվասել» ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը՝ ասելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ