Նորզելանդացի գիտնականները պարզել են, թե ինչպես է ծամում հնագույն սողունը
Աշխարհ
Կենսաբանների մի խումբ հայնաբերել է միայն Նոր Զելանդիայում բնակվող բացառիկ մի սողունի՝ գատերիայի ատամների կազմության մինչ այդ անհայտ մի առանձնահատկություն. գիտնականների խոսքերով, այս մնացորդային կենդանին, որի բոլոր ազգակիցները Երկիր մոլորակի երեսից վերացել են 90 միլիոն տարի առաջ, իր ծնոտը շարժում է սղոցի պես, ինչի շնորհիվ կարողանում է հավասար մեծությամբ հարմար կտորներ կտրել իր զոհերից, որոնք չափսերով իրենից հաճախ մի քանի անգամ ավելի մեծ են, օրինակ՝ ծովային թռչունները։
Հավանաբար այս առանձնահատկությունն է թույլ տվել այս երբեմն մեծ ընտանիքի անդամ կտցագլուխ կենդանուն վերապրել իր բոլոր ազգակիցներին և խուսափել նրանց բաժին ընկած ճակատագրից։
Բացառապես Նոր Զելանդիայում բնակվող այս սողունն անազատության պայմաններում կարող է ապրել 70 և ավելի տարի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ