Շոկոլադից կարելի է ստանալ ծերացումը դանդաղեցնող միջոց
Հասարակություն
Շոկոլադից կարելի է ստանալ ծերացումը դանդաղեցնող միջոց: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Քեմբրիջի մասնագետները ստեղծել են մի տեխնոլոգիա, որը բարելավում է մարմնի կողմից կակաոյում առկա ֆլավանոլը կլանելու կարողությունը։ Այս մոլեկուլները բարելավում են մաշկի հագեցվածությունը թթվածնով, ինչը ծերացումը դանդաղեցնելու արդյունավետ կոսմետիկ մեթոդ է:
Lycotec ընկերության աշխատակիցները, փոխելով շոկոլադի բաղադրությունը Coco-Lycosome անունով տարրի օգնությամբ, ստացել են նոր շոկոլադ, որն իր «բուժիչ» հատկությամբ մինչև 20 անգամ ավելի օգտակար է, քան սովորական շոկոլադը:
Նշենք նաև, որ շոկոլադի կազմի տեխնոլոգիական փոփոխությունները չեն ազդել համի կամ կառուցվածքի վրա, իսկ Coco-Lycosome-ի անվտանգությունը պաշտոնապես հաստատված է։ Նոր արտադրանքը պատրաստ է մուտք գործել շուկա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը