Միթ Ռոմնին դարձել է ԱՄՆ–ի նախագահի Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն
ԱՄՆ
Միթ Ռոմնին վաստակել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության բավարար քանակով պատվիրակների աջակցությունը, որի շնորհիվ կարելի է ասել, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը դե–ֆակտո դարձել է ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածու, հաղորդում է Reuters–ը։
Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու դառնալու համար Ռոմնին փրայմերզիներում պայքարում էր 1144 պատվիրակների աջակցությունը ստանալու համար։
Ռոմնին Տեխասի կայացած նախընտրական փրայմերիզում հաղթանակ տանելուց արդեն ակնհայտ է դարձել, որ վերջինս պաշտոնապես դարձել է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի համար պայքարող մյուս թեկնածուները դադարեցրել են նախընտրական մրցավազքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)