Ահազանգ Նալբանդյան 106/1 հասցեից
Հայաստան
Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ չնայած այդ բակի տարածքում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները պաշտոնապես դադարեցված են, սակայն այս պահին «Ավագ Շին» ՍՊԸ-ն վերսկսել է ակտիվ հողային աշխատանքները։
Այսօր առավոտյան ժամը 6.00-ից տարածք է մտել շինտեխնիկա: Տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքում, որոնք ՍՊԸ-ի ներկայացուցիչների կողմից որակվում են որպես «ապամոնտաժման աշխատանքներ», շինտեխնիկայի միջոցով կոպտորեն վնասվում են տարածքում աճող ծառերը, փորվում դրանց հիմքերը և կարծես թե միամտաբար ջարդվում ճյուղերը:
Հիշեցնենք նաև, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն: Ուստի, Նալբանդյան 106/1-ի տարածքում ցանկացած շինարարական գործունեություն, լինի դա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության «արտոնման» միջոցով, թե կառուցապատողի անհատական նախաձեռնությամբ, բացարձակապես անօրինական է:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի