Մոսկվայում տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների միջև
Քաղաքական
Հունիսի սկզբին Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների հանդիպում։ Հանդիպումը կանցկացվի հումանիտար նախաձեռնության շրջանակներում՝ ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար ադրբեջանական ու հայկական հասարակությունների մերձեցման կապակցությամբ, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Հանդիպումը նախատեսված է հունիսի 4-ին Մոսկվայում՝ «Ռոսսիսկայա գազետա»-ի խմբագրությունում։ Հանդիպումը անցկացվում է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ, որը մանրամասն տեղեկություններ դեռ չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում, «Ռոսսիսկայա գազետա»-ի խմբագրությունում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների հանդիպումը։ Դրան մասնակցած Միխայիլ Շվիդկոն հայտարարել է, որ նման հանդիպումների անցկացումը կշարունակվի։ Դրա հետ համատեղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում իր վերջին այցի ժամանակակ հայտնել է, որ մոտ ժամանակներում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։
Նշենք, որ Սոչիում հունվարի 23-ին հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հումանիտար շփումների ակտիվացման մասին որոշում են ընդունել։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի