Պայթել է Ադրբեջան–Թուրքիա գազատարը
Թուրքիա
Պայթել է Ադրբեջան–Թուրքիա գազատարի Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքով անցնող հատվածը, հաղորդում է 1news.az–ը։
Պայթյունից առաջացած 60-70 մետր բարձրությամբ հրդեհը հնարավոր է եղել տեսնել հարևան գյուղերից ու շրջաններից։
Սարիղամիշի գյուղապետը հայտնել է, որ նախապես կարծել են, թե հրդեհը բռնկվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարում, սակայն հետո պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել՝ «Շահդենիզ» հանքավայրից գազ փոխադրող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարում։
Ներկայումս ճշտվում է հրդեհի պատճառը։ Դեպքի վայրում հետաքննություն է անցկացվում, որի արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի։ Դրա հետ մեկտեղ, չի բացառվել նաև ահաբեկչության փորձը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)