ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում կանցկացնի
Հայաստան
Մայիսի 31-ին Ադրբեջանի Թովուզի մարզի Ալիբեյլի գյուղի մերձակայքում գտնվող՝ ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում դիտարկում կանցկացվի, հաղորդում է 1news.az-ը։
Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն։
Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Պիտեր Կին և դաշտային օգնական Անթալ Հերդիչը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի