Էմմին մի քանի օրից Facebook–ում նոր էջ կբացի
Գիտություն և Մշակույթ
Էմմին մի քանի օրից Facebook–ում նոր էջ կբացի իր երկրպագուների հետ շփվելու համար։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ կոտրել են Էմմիի Facebook-ի, էլ. փոստի, YouTube-ի էջերը, սակայն YouTube-ի էջի գործունեությունը վերականգնվել էր։
Նադեժդա Սարգսյանը նշեց, որ Էմմիի էլ. փոստի և Facebook–ի գործունեությունը վերականգնել դեռևս չի հաջողվում։
«Մեզ խնդրել են սպասել ևս երեք–չորս օր, որից հետո նոր պարզ կլինի՝ էջերը կվերականգնվե՞ն, թե՞ ոչ։ Եթե չվերականգնեն, Էմմին անպայման նոր էջ կբացի իր երկրպագուների հետ շփվելու համար։ Բոլորն էլ սպասում են»,– ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ կարող էր հարկավոր լինել կոտրել Էմմիի սոցցանցի էջը՝ Նադեժդա Սարգսյանն ասաց, որ դեռևս ոչինչ պարզ չէ, ոչինչ չգիտեն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում