Թուրքիան ձեռք կբերի 3 ռազմական ուղղաթիռ
Աշխարհ
Թուրքիան ԱՄՆ-ից ձեռք կբերի 3 ռազմական ուղղաթիռ՝ 111 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Ստամբուլյան լրատվամիջոցների հաղորդմամբ` այս ուղղաթիռներն օգտագործվելու են Քրդական բանվորական կուսակցության դեմ։
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել այս գործարքին, թեև հրեական, քրդական, հունական և հայկական լոբբիստական խմբերը փորձում էին կասեցնել նախկին որոշումը, որով նախատեսվում էր Թուրքիային վաճառել անօդաչու ինքնաթիռներ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջարկել էր PKK-ին հետևելու համար օգտագործել անօդաչու ինքնաթիռներ և համատեղ հետախուզություն։
Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու Թուրքիան Քրդական բանվորական կուսակցությունն ընդգրկել են ահաբեկչական կառույցների ցանկում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ