Ստամբուլում ցուցարարները հանել են Նիդեռլանդների դրոշը հյուպատոսության շենքից
Թուրքիա
Ստամբուլում ցուցարարները հանել են Նիդեռլանդների դրոշը քաղաքում երկրի հյուպատոսության շենքից և այն փոխարինել թուրքական դրոշով, հայտնում է Ֆրանս-Պրես գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր աջակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Ռոտերդամում թուրքական հյուպատոսության դիմաց: Տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցան մեքենաներ են կիրառել մարդկանց ցրելու և հանրահավաքը դադարեցնելու համար:
Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆատիմա Բետուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել է Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն պատրաստվում էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին:
Ռուտեն իր որոշումը մեկնաբանել է՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդերլանդների քայլն անպատասխան չի մնա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ