Նալբանդյան 106/1-ում բախում է տեղի ունեցել ակտիվիստների ու կառուցապատողների միջև. Ստեփան Սաֆարյան
Հասարակություն
Նալբանդյան 106/1 հասցեում քաղաքացիական ակտիվիստների ու կառուցապատողների միջև բախում է տեղի ունեցել: Այս մասին Լուրեր.com-ին դեպքի վայրից հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:
«Ակտիվիստները ներխուժեցին տարածք հենց այն պահին, երբ արդեն կանաչ ծառերն էին կտրատում, բայց ոստիկանությունը նույնիսկ այդ պահին որևէ միջոց չի ձեռնարկել»,- նշեց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ չկա կառուցապատման թույլտվություն, չկա հաստատված նախագիծ, բայցևայնպես կառուցապատողը տեխնիկա է մտցրել ու հատեցին ծառեր, ինչի թույլտվությունը չունեին: Սաֆարյանը հայտնեց, որ այժմ ոստիկանները պահանջում են, որ քաղաքապետարանից ներկայացուցիչ գա, և նրա ներկայությամբ տեխնիկան մտնի տարածք ու տեղափոխի ծառերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի բնակիչները ահազանգել են, որ չնայած այդ բակի տարածքում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները պաշտոնապես դադարեցված են, սակայն «Ավագ Շին» ՍՊԸ-ն վերսկսել է ակտիվ հողային աշխատանքները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը