Դա անում է մարդ, որը նախագահի կողքին է. Երվանդ Մանարյանը՝ Փակ շուկան քանդելու մասին
Քաղաքական
Մահակներն իրենց ձեռքին է, ինչ ուզում, դա էլ անում են։ Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը անդրադառնալով Փակ շուկայի քանդմանը։
Նրա խոսքերով, «բարոյական նորմ մեզանում գոյություն չունի» և ամեն մարդ անում է այն, ինչ ցանկանում է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի կամարները քանդել էին շինտեխնիկայի միջոցով։ Անհետացել է նաև շուկայի զարդաքանդակ մուտքը։
«Դա անում է մարդ, որը նախագահի քիփ կողքին կանգնած է, իսկ նախագահն էլ մեծապես նրա մեջքին է կանգնած, որ ընտրվի պատգամավոր։ Էլ ինչի՞ մասին է խոսքը»,– ասաց նա։
Նշենք, որ, ըստ սոցցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունների, Փակ շուկայի տարածքը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը «Yerevan city» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը կառուցելու նպատակով:
Մանարյանի խոսքերով, Հայաստանը դարձել է «առանք–փախանքի երկիր», ուր բարոյական ոչ մի արժեք արդեն գոյություն չունի։
«Բարոյական հասկացությունները լրիվ ոտնատակ են գնում, ոչ ոք ոչ մի բանից չի ամաչում, բոլորը սուտ են խոսում, բոլորը իրար խաբում են և միայն մտահոգված են իրենց գրպանը լցնելու մասին»,– եզրափակեց արվեստագետը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը