Աուն Սան Սու Չժին այցելել է Թայլանդում գտնվող բիրմացի էմիգրանտներին
Աշխարհ
Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին վերջին 24 տարվա մեջ առաջին արտասահմանյան այցի ընթացքում հանդիպել է Թայլանդում գտնվող բիրմացի էմիգրանտներին, հաղորդում է BBC–ն։
Աուն Սան Սու Չժին Բանգկոկի արվարձաններից մեկում ելույթ է ունեցել հարյուրավոր էմիգրանտների առջև։ Ընդդիմության առաջնորդը Թայլանդում իր հայրենակիցների պայմանները բարելավելու խոստումներ է տվել։
Թայլանդի ճամբարներում ապրում է մոտ 130 հազար բիրմացի փախստական, որոնք հիմնականում հետապնդումների զոհ են։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Թայլանդում ապրում է ավելի քան 2 միլիոն բիրմացի միգրանտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ