Թուրքիան արտաքսում է սիրիացի դիվանագետներին
Մերձավոր Արևելք
Թուրքիայի իշխանությունը սիրիացի դինվանագետներին արտաքսելու որոշում է կայացրել՝ Թուրքիայի տարածքը լքելու համար նրանց տրամադրելով առավելագույնը 72 ժամ, հաղորդում է HurriyetDailyNews–ը։
Թուրքիայի իշխանությունների նման որոշման պատճառ է դարձել կիրակի Հուլայում Սիրիայի կառավարական ուժերի կողմից 108 մարդու սպանությունը։
«Անհնար է անարձագանք թողնել նման գործողությունները, որը կարելի է բնորոշել որպես մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Սա ողջ միջազգային հանրության գործն է, որին պետք է միաձայն արձագանքի», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած մամլո հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ իրենց երկրներից սիրիացի դիվանագետներին արտաքսելու որոշում էին ընդունել Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)