Հանրային քննարկում` Փակ շուկայի վերաբերյալ
Հասարակություն
«Փրեկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է սկսել հանրային քննարկումների շարք Փակ շուկայի խնդրի առնչությամբ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։
Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, Քաղաքացիական ազգային նախաձեռնության դահլիճում տեղի կունենա «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած առաջին հանրային քննարկումը Փակ շուկայի խնդրի վերաբերյալ:
Բանախոսները կներկայացնեն խնդրի իրավական, ճարտարապետական եւ մշակութային դիտանկյունները: Կներկայացվեն նման խնդիրներին արձագանքելու, քաղաքացիական վերահսկողության եւ այլ հարցեր: Կքննարկվեն նաեւ քաղաքացիական նախաձեռնությունների հետագա անելիքները ճարտարապետական այս եւ այլ հուշարձանների պահպանության եւ վերականագնման ուղղությամբ:
Մուտքը ազատ է շահագրգիռ բոլոր անձանց եւ շրջանակների եւ լրատվամիջոցների համար:
Հասցեն: Երզնկյան 75, ք. Երեւան (Բարեկամության մետրոյի մոտ, SAS սուպերմարկետի անմիջական հարեւանությամբ գտնվող կամարամուտքով շուրջ 50 մետր դեպի սեփական տների հատված)
«Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը