«ԱՄՆ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ավստրալիայում». "CNN"
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Ավստրալիա կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Ավստրալիայի իշխանությունների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մեծացնելու ամերիկյան զորքերի թիվը և ռազմական ներկայությունը Հյուսիսային Ավստրալիայում։
Մայրաքաղաք Կանբերա այցի ժամանակ Օբաման ասել է, որ տարաշրջանում Չինաստանի ռազմական ներկայության ավելացման վտանգին հակառակ՝ ԱՄՆ հաջորդ տարի Ավստրալիայի Դարվին քաղաք կուղարկի ևս 250 ԱՄՆ ռազմածովային ուժեր։ Ավստրալիայի վարչապետ Յուլիա Ջիլլարդն ավելացրել է, որ ընդհանուր հաշվով ռազմական բազայում կլինեն 2.500 զինվորականներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)