Հաագայի դատարանը 50 տարվա ազատազրկման դատապարտեց Լիբերիայի նախագահին
Աշխարհ
Հաագայի միջազգային քրեական դատարանը՝ դատավոր Սիերրա Լեոնեի գլխավորությամբ, Լիբերիայի նախկին նախագահին 50 տարվա ազատազրկման է դատապարտել՝ 1991-2002 թթ. մարդկության դեմ ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է BBC–ն։
Մեղադրող կողմը դատարանին հայտնել է, որ երկրում ապստամբներին զենք մատակարարելու համար Թեյլորը վերջիններիս կողմից ստացել է մեծ քանակությամբ թանկարժեք ադամանդներ։
Նշենք, որ Լիբերիայի սահմանամերձ շրջանում հաստատված Միացյալ հեղափոխական ճակատի ապստամբներն առանձնակի դաժանությամբ են պայքարել իրենց հակառակորդների դեմ՝ զանգվածային սպանություններ իրականացնելով։
Թեյլորը չի ընդունել իր դեմ ուղղված մեղադրանքները։ Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում էր նախկին դիկտատորին 80 տարվա ազատազրկման դատապարտել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ