ԲՀԿ-ն շարունակելու է մնալ այլընտրանք այսօր գործող իշխանություններին. Վարդան Օսկանյան (Տեսանյութ)
Քաղաքական
ԲՀԿ-ն շարունակելու է մնալ այլընտրանք այսօր գործող իշխանություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եթե կբերվեն օրենքներ, որոնք իրենց տեսանկյունից կհամապատասխանեն հասարակության շահերին, ապա իրենք կաջակցեն այդ օրենքների ընդունմանը, իսկ եթե դրանք չեն համապատասխանի ԲՀԿ ծրագրերին և կհակասեն ժողովրդի շահերին, նրանք անպայման կպայքարեն դրանց դեմ, կփորձեն փոփոխել։ «Եթե դա չստացվի, փաստորեն, մենք մեր դիրքորոշումը մեր քվեարկությամբ կարտահայտենք», - նշեց Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքերով ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է այն, ինչ ասվել է. «Մենք ճշտին ճիշտ ենք ասելու, սխալին էլ սխալ ենք ասելու: Հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ: Մենք մեր քարոզարշավի ժամանակ խոստումներ ենք տվել, խոսել ենք ծրագրերից և խորհրդարանում մեր գործունեությամբ հետամուտ ենք լինելու այդ ծրագրերի իրականացմանը», - նշեց Օսկանյանը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն