Մուբարաքի դատավճիռը հրապարակելու ժամանակ անվտանգությունն ապահովելու է 5 հազար ոստիկան
Աշխարհ
Ավելի քան 5 հազար ոստիկան է մասնակցելու հունիսի 2-ին տեղի ունենալիք դատական նիստի մասնակիցների անվտանգության ապահովմանը, որի ժամանակ կկայացվի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով դատավճիռը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ երկրի ՆԳՆ աշխատակիցներին։
Շաբաթ օրը եգիպտական մայրաքաղաքում՝ Ոստիկանության ակադեմիայի շենքում, կկայացվի «դարի գործով» դատավճիռը, որով անցնում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, նրա 2 որդիները՝ Գամալն ու Ալյան, ինչպես նաև երկրի ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին և նրա նախկին 6 օգնականները։ Նրանք մեղադրվում են 2011 թվականի գարնանը խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ մարտական փամփուշտներով կրակելու հրաման տալու մեջ։
Նշենք նաև, որ «դարի գործով» անցնող մեղադրյալների իրավապաշտպանները պնդում են իրենց պաշտպանյալները կատարյալ անմեղ են, սակայն եգիպտական դատախազությունը դատարանից պահանջում է Մուբարաքի հանդեպ կիրառել խստագույն պատժամիջոց՝ մահապատիժ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ