Քննարկվել են տեսչական բարեփոխումները
Հասարակություն
Մայիսի 25-ին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջազգային փորձագետ Ֆլորենտին Բլանկին:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի տեսչական բարեփոխումների փորձագետ Գրիգոր Հարությունյանը, տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Գևորգ Պողոսյանը և նույն խմբի փորձագետ Համբարձում Քաղկեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, պարզաբանվել և ճշգրտվել են անելիքները` ռիսկայնության գնահատման մեթոդաբանության կատարելագործման ոլորտում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը