Սերտանում է համայնքային կառույցների համագործակցությունը
Հասարակություն
Մայիսի 25-ին Երևանի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում Աղետների ռիսկի նվազեցման Ազգային Պլատֆորմ/ԱՌՆԱՊ հիմնադրամի (ԱՌՆԱՊ) հովանու ներքո տեղի ունեցավ «Վորլդ Վիժն» կազմակերպության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տարածքային զարգացման ծրագրի նախաձեռնած կլոր սեղան քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», «ԱՄՔՈՐ», «ՍՕՍ- մանկական գյուղ»,«ԱՅ-ԱՐ-ԴԻ», «Հայաստանում Գերմանական կարմիր խաչի ԲՎ ԵԿ մասնաճյուղ») ներկայացուցիչները և ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը:
Քննարկման նպատակն էր ԱՌՆԱՊ-ի շրջանակներում ձևավորել ԱՌՆ ազգային ռազմավարության դրույթներին համահունչ համագործակցություն` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների (հանձինս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության) և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:
Այդ համագործակցությունը նպաստելու է համայնքի մակարդակով աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետի դեպքում արագ արձագանքման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Գաղափարն իրագործելու նպատակով մասնակիցները որոշեցին առաջնահերթ տեղեկություններ տրամադրել իրենց կառույցների կարողությունների վերաբերյալ, կազմակերպել պարբերական հանդիպումներ` քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Փրկարար ծառայության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը հայտնեց իր պատրաստակամությունը` կազմակերպելու ուսուցողական սեմինարներ շահագրգիռ կառույցների աշխատակիցների համար:
Այս առաջարկությունը դրական արձագանք գտավ քննարկման մասնակիցների շրջանում, որոնք կարևորեցին ուսուցման անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը