Լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Շուշիի ազատագրման և հայոց բանակի 20-ամյակին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. մայիսի 29-ին` ժամը 16.00-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ցուցասրահում բացվեց Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» լուսանկարչական ցուցահանդեսը՝ վավերագրական շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, Շուշիի ազատագրմանն ու հայոց բանակի 20-ամյակին:
Կազմակերպիչ` «Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամ»:
Ցուցահանդեսն իրականացվում է «Արցախյան պատկեր» լուսանկարչական նախագծի շրջանակում: Այն կգործի մինչև ս. թ. հունիսի 6-ը:
Հաջորդ փուլում փաստագրական լուսանկարչության միջոցով կներկայացվի Արցախը` անկախ ու խաղաղ քաղաքներով, գյուղերով, ինչպես նաև անկախության սերնդով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում