«Հայկական Ժամանակ». Ալյուրը թանկացել է. դրան համարժեք՝ կթանկանա նաև հացը
Հայկական Մամուլ
Վերջին 2 ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով: Գարնան սկզբին նշված ալյուրի պարկի մեծածախ գինը եղել է 9 հազար դրամի սահմաններում՝ 25 դոլարին համարժեք: Ալյուրի մեծածախ գինն աոաջին անգամ բարձրացել է ապրիլին՝ 2 դոլարով: Ըստ գործարարների, այս թանկացումը ներկրողները որևէ կերպ չեն հիմնավորել՝ գինը բարձրացրել են, և վերջ: Մայիսի կեսին ալյուրի մեծածախ գինը կրկին բարձրացել է, և 1 պարկ ալյուրն սկսել է վաճառվել 11 հազար 300 դրամով: Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ:
Հացի գները այս թանկացումներին առայժմ չեն արձագանքել, քանի որ փռերը դեռ «հին» ալյուրն են սպառում և հույս ունեն, որ գները կվերադառնան նախկին մակարդակին: Եթե առաջիկա օրերին գները չիջնեն, ապա հացթուխները ստիպված կլինեն ալյուրի թանկացմանը համարժեք՝ բարձրացնել նաև հացի գինը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ