«Հրապարակ». Սամվել Նիկոյանը՝ քաղաքաշինության, կամ կապի և տրանսպորտի նախարար
Հայկական Մամուլ
Շատերն էին սպասում, թե ինչպես է դասավորվելու Աժ այլևս նախկին նախագահ Սամվել Նիկոյանի ճակատագիրը: Հայտնի էր, որ նա չի ցանկանում շարունակել աշխատանքը պառլամենտում: Ի դեպ, պաշտոնավարման վերջին պահին նրան էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչը հետաքրքիր է Հիլարի Քլինթոնի սպասվելիք այցի ֆոնին: Նույն օրը, ըստ լավատեղյակ աղբյուրների, Նիկոյանը եղել է նաև Սերժ Սարգսյանի մոտ: Հանդիպման արդյունքներն իրենց ուշացնել չեն տվել, երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոյանին տեսնում է այլ ոլորտում: Չնայած պնդումներին, թե Նիկոյանը կղեկավարի բնապահպանության նախարարությունը, ՀՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ Արամ Հարությունյանը կմնա իր պաշտոնում, իսկ մասնագիտությամբ ինժեներ Նիկոյանին ըստ ամենայնի կտրվի կամ քաղաքաշինության, կամ կապի և տրանսպորտի նախարարի պորտֆելներից մեկը: Ի դեպ, կապի և տրանսպորտի պորտֆելի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է շատերի, այդ թվում և այն վերադարձնել ցանկացող ՕԵԿ-ի մոտ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ