«Ժողովուրդ». Կարեն Ավագյանն առողջապահության նախարա՞ր
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի նախագահ Կարեն Ավագյանն առաջիկայում նշանակվի առողջապահության նախարար: Բանն այն է, որ ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո այս պաշտոնը մնալու է ՀՀԿ-ին: Սա, թերևս, Սերժ Սարգսյանի շնորհակալությունն է Հանրապետության հրապարակի միջոցառման պատասխանատուներից երիտհանրապետական Կարեն Ավագյանին` ՀՀԿ փուչիկների պայթյունի, հրդեհի և դրա հետևանքով հարյուր հիսուն հոգու վիրավորվելու համար: Ընդ որում առ այսօր հիվանդանոցում են գտնվում մայիսի սկզբին տեղի ունեցած այդ հրդեհի հետևանքով վիրավորներից մի քանիսը: Իրոք որ Սերժ Սարգսյանն անուշադրության չի մատնում ոչ մի «լավ արարք» ու գնահատում է մարդկանց ըստ արժանվույն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ