«Ժողովուրդ». «Ով ուզում ա պաչպչվի, ես արդեն պատրաստ եմ». Սամվել Նիկոյան
Հայկական Մամուլ
Երեկ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձման արարողությանն Աժ նախագահ Սամվել Նիկոյանը ներկայացավ մոտ մեկ ժամ ուշացումով: Վերջինս շատ բարձր տրամադրություն ուներ, բոլորին բարևում ու ողջագուրվում էր: Սակայն նրան դիմավորողների թվում գործընկերներ չկային, միայն լրագրողներն էին: Պատգամավորական մանդատը ստանալուց հետո Նիկոյանը բարձրաձայն հայտարարեց, թե «ով ուզում ա պաչպչվի, ես արդեն պատրաստ եմ»: Իհարկե, «պաչողներ» եղան, բայց հետաքրքիրն այն էր, որ ժամեր անց՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում, որոշում է կայացվել, որ Նիկոյանը պետք է թողնի քաղաքականությունը ու գնա գործադիր մարմին: Խոսվում է, որ նա կղեկավարի ՀՀ բնապահպանության նախարարությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ