«Երկիր». ՕԵԿ պատգամավորական մանդատները կհանձնի Արթուր Բաղդասարյանը
Հայկական Մամուլ
Երեկ ԿԸՀ-ն պաշտոնապես հանձնեց 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները: Ուշագրավ է, որ հանդիսավոր արարողությանը ներկա չէր ՕԵԿ-ը: «Երկիր»-ը կուսակցության մամլո խոսնակ Հարություն Ամիրյանից փորձել է պարզել պատճառը: Այն, պարզվում է, ՕԵԿ-ի ավանդույթն է, որը խախտել չեն ցանկացել: ՕԵԿ-ի 6 մանդատները եկել և ստացել է կուսակցության ներկայացուցիչը: Մանդատները կուսակցությունում, ավանդույթի համաձայն, հանձնելու է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Եթե ՀԱԿ-ն երեկ չէր ներկայացել՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում մասնակցել կեղծարարների խրախճանքին, եթե «Ժառանգությունն» իր պատգամավորներին ազատ ընտրության հնարավորություն էր տվել, որ ով ցանկանա, գնա և անձամբ վերցնի իր մանդատը, ապա ՕԵԿ-ում այս քայլով ցանկանում են ևս մեկ անգամ «աստվածացնել» իրենց առաջնորդին նրան վերապահելով ԿԸՀ նախագահի գործառույթը: Եվ դրանով, երևի, ուզում են ցույց տալ, թե ով է ՕԵԿ-ում «շնորհում» պատգամավորի պաշտոնը և ով կարող է կուսակցականներին դարձնել երեսփոխան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ