«168 Ժամ». «ՀայՌուսգազարդի» կառավարումը ևս կանցնի ռուսներին
Հայկական Մամուլ
Հայաստանի խոշորագույն հարկատու հանդիսացող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, «ՀայՌուսգազարդը» պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր, նախազգուշացումից մինչև լիցենզիայից զրկում: Ընկերության մամուլի ծառայությունից երեկ թերթի թղթակցին ասել են, թե չգիտեն՝ երբ կհրապարակվի հաշվետվությունը: Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ շրջանառվում են «ՀայՌուսգազարդի» ապագայի վերաբերյալ, հաշվետվության հրապարակումը հազիվ թե պայմանավորված է տեխնիկական անփութությամբ: Բանն այն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ այս ընկերությունն աշխատում է հսկայական վնասներով, ինչի պատճառով, ըստ հավաստի տեղեկությունների, «Գազպրոմը» քննարկում է «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցը: Եթե դա իրականություն դառնա, ապա «ՀայՌուսգազարդի» կառավարումը ևս կանցնի ռուսներին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ