«Երկիր». ՀՀԿ-ն ԱԺ-ում կունենա երկու «խմբակցություն»
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում խմորումները շարունակվում են: «Երկիր»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ խմբակցությունում երկու բևեռ է ձևավորվում: Մի բևեռը «բուն ՀՀԿ-ականներն» են, մյուսը՝ «ներգրավվածները»: Այսինքն՝ այն պատգամավորները, որոնք այլ ուժերի ներկայացուցիչներ են, բայց խորհրդարան են անցել ՀՀԿ համամասնական ցուցակով: ՀՀԿ-ականները բարիդրացիաբար չեն տրամադրված նրանց հանդեպ, և չեն ընդունում այդպիսի քաղաքական գործիչների առկայությունն իրենց ցուցակում: Երեկ՝ ԿԸՀ-ում, 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ ՀՀԿ անդամ պատգամավորների և այդ մարդկանց միջև ընդհանուր շփումը սառն էր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ