Գտնվել է SuperJet-100-ի երկրորդ «սև արկղը»
Աշխարհ
Ինդոնեզական փրկարար ջոկատները հայտնաբերել են ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ-100) կործանված ինքնաթիռի երկրորդ ինքնագրիչը՝ սև արկղը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով որոնողական խմբում աղբյուրները, որի խոսքով սարքի արտաքին տեսքը բավարար վիճակում է և այն չի այրվել։
Սուխոյ ընկերությունում ևս հաստատել են ինքնաթիռի պարամետրական փաստագրիչի հայտնաբերումը։
Առաջին սև արկղը գտնվել էր դեռ մայիսի 16-ին։ Այն պահպանել էր օդաչուների խցի խոսակցությունները վերջին երկու ժամերի ընթացքում։ Դրանց վերծանման համար Ջակարտա էր ուղարկվել հատուկ սարքավորում։
Ռուսական մարդատար Sukhoi SuperJet-100 ինքնաթիռը կործանվել էր մայիսի 9-ին դեպի Ինդոնեզիա ցուցադրական թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ՝ 8 ռուսաստանցի, 35 ինդոնեզացի, մեկական ֆրանսիացի և ամերիկացի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ