«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը Հիլարի Քլինթոնի այցի օրը կմեկնի Բրյուսել
Հայկական Մամուլ
Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին կմեկնի Բրյուսել: Ճիշտ այն օրը, երբ Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թե որն է ՀՀ վարչապետի մեկնումի նպատակը, և այն, թե ի՞նչ կապ ունի պետքարտուղարի այցի հետ, դժվար է միանշանակ ասել, բայց փաստ է, որ ըստ նախատեսված ծրագրի՝ Քլինթոնը «Հայաստանում հանդիպելու է Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: Պետքարտուղարը կտեսնի նաև Հայաստանում հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ