Ատամների վրա տեղադրել են մանրէների անլար գրաֆենային դետեկտոր
Աշխարհ
Փրինսթոնի համալսարանի ճարտարագետները գրաֆենային հիմքով ստեղծել են անլար բիոսենսոր, որը կարող է կպցվել կենսամակերևույթներին, օրինակ՝ ատամներին։ Սարքավորման զգայունությունը բավարար է առանձին մանրէական բջիջների հայտնաբերման համար։ Աշխատանքը տպագրվել է Nature Communications պարբերականում, որի համառոտ բովանդակությանը կարելի է ծանոթանալ համալսարանական կայքում։
Սարքի ստեղծման համար հեղինակներն օգտագործել են լուծվող մետաքսից թաղանթ, որի վրա նստեցրել են ոսկու և մանրէազգայուն գրաֆենի բարակ շերտ։
Սարքը էներգիա ստանում է անտենայի միջոցով, որը ծառայում է նաև տվյալների փոխանցման նպատակով։ Այն պատրաստելուց հետո փորձարկել են կամավորների մաշիկ վրա։
Այս սարքը կարող է կիրառություն գտնել տարբեր նյութերի հայտնաբերման գործում, ինչպես գրաֆենային մնացյալ սարքավորումները, որոնք կարելի է հարմարեցնել միանգամայն տարբեր նպատակների համար, այդ թվում՝ անվտանգության ապահովման։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ