Երկրաբանները պարզել են, որ Մեռյալ ծովը բարձրանում է
Աշխարհ
Երկրաբանները պարզել են, որ Մեռյալ ծովի ջրազրկումը ռեգիոնում հանգեցրել է երկրակեղևի բարձրացման, որը փորձել են չափել։ Հոդվածը տպագրվել է Journal of Geophysical Research պարբերականում, ինչի համառոտ բովանդակություն ներկայացնում է ScienceNOW-ն։ Պարզվել է, որ երկրակեղևը բարձրանում է տարվա մեջ միջինում 4.3 միլիմետր։
Հայտնի է, որ անցյալ դարի 60-ական թվականներից ի վեր Մեռյալ ծովի ջրի մակարդակը սկսել է ընկնել, ինչը կապված է Հորդանան գետից ջրի մեծ ծավալների՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հետ։ 1993-2003 թվականների ընթացքում կուտակված տվյալներից գիտնականները պարզել են, որ ամեն տարի ծովի մակարդակն ընկել է միջինում 0.88 մետր։
Գիտնականներն այնուհետև անցել են Երկրագնդի մակերևույթի եվրոպական արբանյակային զոնդավորման ERS-1 համակարգի տվյալների ուսումնասիրությանը։ Որպեսզի հնարավոր լինի գնահատել երկրակեղևի բարձրացման արագությունը, կիրառվել է վերլուծության հատուկ ալգորիթմ, որը թույլ է տալիս նվազեցնել անճշտությունները և հաշվողական սխալները։ Մասնավորապես, այդ կերպ հաջողվել է բացառել մթնոլորտի ազդեցությունը չափումների վրա։
Ստացված արդյունքները համեմատվել են համակարգչային մոդելավորման տվյալների հետ։ Աշխատանքում կիրառվել են պարզ մեթոդներ, որոնց արդյունքները լավ համաձայնեցված են իրականում Մեռյալ ծովի ջրազրկման ընթացքի մանրամասների հետ։
Մեռյալ ծովը, չնայած իր անվանմանը, անհոսք լիճ է։ 2010 թվականի ջրագության տվյալներով դրա մակարդակը գտնվում է ծովի մակարդակից 423 մետր ավելի ցած։ Ծովի առավելագույն խորությունը 378 մետր է։ Այն աշխարհի ամենաաղի ջրային ավազաններից է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ