Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կմրցակցեն Airbus-ի և Boeing-ի հետ
Ռուսաստան
Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կզբաղվի միջմայրցամաքային նոր ուղևորատար օդանավերի արտադրությամբ։ Այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ վկայակոչելով Առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Յուրի Սլյուսարին։ Այժմ աշխարհում միջմայրցամաքային օդանավերի արտադրության ոլորտում առաջատար ընկերություններն ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ընկերություններն են։
Սլյուսարի խոսքերով նոր օդանավը կառուցվելու է Ил-96 օդանավի բազային վրա, որը ստեղծվել է 1980–ականների վերջին։ Համատեղ ձեռնարկությունում, որը ստեղծելու են «Միասնական ավիաշինության կորպորացիան» և չինական «Comac» կոնցեռնը, Ռուսաստանը ստանձնելու է ինտելեկտուալ մասի պատասխանատվությունը, իսկ Չինաստանը՝ ֆինասնական։
Միևնույն ժամանակ դեռ հայտնի չեն նոր օդանավի ստեղծման արժեքը այն ստեղծելու հստակ ժամկետները։ Կողմերը նախրառաջ ցանկանում են ուսումնասիրել չինական և ռուսական շուկայում նման օդանավերի պահանջարկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)