iPhone սմարթֆոներում տեղադրած Միթ Ռոմնիի նախընտրական շտաբի ստեղծած ծրագիրը «Ամերիկա» բառը սխալ է գրել
ԱՄՆ
Միթ Ռոմնիի նախընտրական շտաբի կողմից սմարթֆոների համար թողարկած ծրագիրը շփոթության և ծիծաղելի վիճակում է գցել օգտատերերի կողմից։ Հանրապետական կուսակցության թեկնածուի հիմնական կարգախոսներից մեկը կոպիտ սխալով է գրվել նախընտրական ծրագրում, հաղորդում է CNN–ը։
Երեքշաբթի Միթ Ռոմնին դարձել է Հանրապետական կուսակցության միակ պաշտոնական թեկնածուն, որ կմասնակցի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ–ի նախագահական ընտրություններին։
Ծրագիրը բացելուց էկրանին հայտնվում է «A Better Amercia»։ Ծրագիրը բացելուց հետո օգտատերերը կարող են ներբեռնել իրենց լուսանկարը և հաղորդարգություն թողնել կամ իրենց աջակցությունը հայտնել Ռոմնին։
Այնուամենայնիվ, նման կոպիտ ուղղագրական սխալը լուրջ շփոթություն է առաջացրել հանրապետականների շարքերում և թեժ քննարկումների առիթ դարձել սոցցանցերում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)