Նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ԱՄՆ նախագահական ընտրություններում կաջակցի Միթ Ռոմնիին
ԱՄՆ
ԱՄՆ–ի նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում պաշտպանելու է հանրապետական Միթ Ռոմնիի թեկնածությունը, հաղորդում է Itar-Tass-ը։
Ելույթ ունենալով Հիլսբորո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) Միթ Ռոմնիի նախընտրական հիմնադրամի միջոցներն ավելացնելու նպատակով կազմակերպված մկիջոցառմանը՝ Ռայսը հայտարարել է. «ԱՄՆ–ին պետք է առաջնորդ, որը քաջ գիտակցում է ԱՄՆ–ի կեսնական դերը աշխարհում։ Եվ նա չի վախենում դառնալ այդ առաջնորդը՝ ելնելով այդ բացառիկությունից»։
57-ամյա Կոնդոլիզա Ռայսը ԱՄՆ–ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության 2005-2009 ընկած ժամանակահատվածում։ Այժմ նա դասախոսում է ԱՄՆ–ի հեղինակավոր Սթենֆորդի համալսարանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)