Սիրիայի ընդդիմության առաջնորդները կոչ են անում Անանին ընդունել իր առաջ քաշած «խաղաղության ծրագրի» տապալումը
Մերձավոր Արևելք
Սիրիայի Ազատ բանակի հրամանատար Ռիադ ալ–Ասադը ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի Սիրիայի խնդրի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանին կոչ է արել ընդունել «խաղաղության ծրագրի» վիժեցման փաստը, հաղորդում է Al-Jazeera–ն։
Ռիադ Ասադը նշել է, որ «եթե Անանը ընդունի և դա հրապարակայնորեն փաստի, ապա Սիրիայի ընդդիմության զինված ապստամները կվերսկսեն Սիրիայի կառավարական ուժերի վրա հարձակումները»։ Նշենք, որ Ասադին ուլտիմատում է ներկայացվել 48 ժամվա ընթացքում ընթացք տալ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, այլապես ապստամբները կանցնեն սեփական ուժերով երկրի բնակչության պաշտպանության ապահովությանը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին