Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդական առաքելություններն ակտիվ կլինեն առաջիկա համապետական ընտրություններում
Աշխարհ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը:
ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Կողմերն անդրադարձան Հայաստանի եվրաինտեգրման խնդիրներին. Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի բանակցությունների ընթացքը: Հյուրերի խնդրանքով՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց երկրում ընթացող տնտեսական և քաղաքական բարեփոխումները, տնտեսական մրցակցային ոլորտի, ինչպես նաև հարկային անվտանգության խնդիրները: Նա անդրադարձավ նաև ՀՀ Ազգային ժողովում քննարկվող հարկային փաթեթի փոփոխություններին: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ մեր երկրի համար կարևոր մարտահրավեր է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելը: Նա, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, ակնկալում է, որ ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդական առաքելություններն ակտիվ կլինեն առաջիկա համապետական ընտրություններում` ընդգծելով, որ երկրի ժողովրդավարացման ճանապարհին այդ ընտրություններն ունեն կարևոր նշանակություն:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի