«Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Հասարակություն
Ինչպես հաղորդում է Երկիր Մեդիան, "Փեթակ" տոնավաճառի աշխատակիցներն այսօր' մայիսի 31-ի առավոտից, գործադուլ են սկսել. նրանք հավաքվել են տոնավաճառի հարեւանությամբ գտնվող նրբանցքում եւ պահանջում են դադարեցնել փողոցում առեւտրային կրպակների կառուցումը:
Կրպակների շինարարության մոտ փակցված պաստառի վրա կա հեռախոսահամար (51-41-79), սակայն որքան էլ "Փեթակի" առեւտրականները փորձել են զանգահարել այդ հեռախոսահամարով, պարզելու համար, թե ով է կրպակների շինարարության հեղինակը, պատասխանող չի եղել:
"Փեթակի" առեւտրականները հայտարարում են, որ եթե այդ կրպակները կառուցվեն, իրենք անգործ կմնան, քանի որ մեքենաներն այդ հատվածով են գալիս "Փեթակ":
Առեւտրականները վճռական են տրամադրված եւ նշում են, որ գործադուլը կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանից համապատասխան պաշտոնյաներ գան եւ խոստանան, որ տաղավարները չեն կառուցվելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը