Մասնավոր տիեզերանավը բաժանվել է ՄՏԿ-ից
Գիտություն և Մշակույթ
Կոմերցիոն Dragon տիեզերական մոդուլն այսօր անջատվել է Միջազգային Տիեզերակայանից, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով մերձմոսկովյան թռիչքների կառավարման կենտրոնին։
Տիեզերանավի անջատումը իրականացվել է SSRMS ավտոմատացված ձեռք-մանիպուլյատորի օգնությամբ։ Երկու ժամվա ընթացքում այն պիտի տեղափոխվի ՄՏԿ-ից անվտանգ հեռավորության վրա (10 մետր)։ Դրանից հետո չորս ժամերի ընթացքում սեփական շարժիչները միացնելով այն պիտի սկսի վայրէջքը դեպի Խաղաղ օվկիանոս, Կալիֆոռնիայի հարավային ափերին մոտ։
Dragon-ը Երկիր կբերի մոտ 600 կգ բեռ։ Նշենք, որ տիեզերանավի հաշվարկային բեռնատարությունն ավելի բարձր է՝ մոտ 3 տոննա։
Մասնավոր տիեզերանավը նախագծվել և կառուցվել է SpaceX ընկերության կողմից։ Սա կոմերցիոն առաջին տիեզերանավն է, որ ուղարկվում է տիեզերք։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու