ԱՄՆ դեսպանը հիշել է Քլինթոնի հետ հանդիպումը
Արտաքին Քաղաքական
Հայաստան գործուղվելուց առաջ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որի ընթացքում պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ առաջնային նպատակներից է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանին բարգավաճ և ժողովրդավարական երկիր կառուցելու գործին նպաստումը:
Այդ մասին դեսպանը հայտնել է Ամերիկայի ժողովրդավարության ինստիտուտի «Առաջնորդների դպրոց» ծրագրի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությանը (NDI), որին նա ներկա էր որպես պատվավոր հյուր։
Իր ելույթի ավարտին Հեֆերնը շնորհավորանքներ ուղղեց դպրոցի շրջանավարտներին և հաջողություն մաղթեց նրանց:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հիլարի Քլինթոնն այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում պետքարտուղարը հանդիպելու է մի շարք քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երկրի նախագահի և կառավարության ներկայացուցիչների հետ՝ արտաքին ու ներքին մարտահրավերներ ու խնդիրներ քննարկելու նպատակով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում